ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում Իրանի քաղաքացին արտարժույթի ապօրինի առքուվաճառք է իրականացրել. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն` Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացու կողմից ապօրինի իրականացվում է առանց պետական գրանցման և լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործունեություն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները պարզաբանելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ մշակել և ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ծածկագրված եղանակով իրականացվել է նաև «հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում, առանց լիցենզիայի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ԻԻՀ քաղաքացուն տրամադրվել է 800 հազար ՀՀ դրամ՝ իրանական ռիալ գնելու, միաժամանակ, իրանական բանկային քարտին փոխանցելու նպատակով: Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ամիրյան 4/3 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացի Ս․ Ա.-ն իրականացնում է արտարժույթի` դոլարի, դրամի, ԻԻՀ ռիալի առուվաճառք, ինչպես նաև կատարում է դրամական փոխանցումներ ՀՀ-ից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման:
Միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով ԻԻՀ քաղաքացու կողմից ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջների խախտման փաստի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:
Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։
Ծանուցում՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի անցակետում ադրբեջանցիները ստիպել են շտապօգնության մեքենայից հեռացնել Արցախի զինանշանը
Ադրբեջանցիներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայից ստիպել են հեռացնել Արցախի Հանրապետութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Turk Telecom 4G կապի օպերատորները հասանելի է Երևանում. ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը
Turk Telecom 4G, Vodofon TR 4G կապի օպերատորները հասանելի են Երևանում, ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. TRT Turkey ռադիոկայանը սկսել է FM հաճախականության վրա հայերենով հեռարձակում. Արթուր Դևրիկյան
Հայաստանի տարածքում առկա ռադիոյի հաճախականություններում ավելի հաճախ են սկսել թուրքական ալիքներ հայտնվել, ու խնդիրը նոր չ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է գործել ոչ թե վախվորած, այլ՝ համարձակորեն». Արցախի պետնախարար
Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու...