«Սա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ». Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում։ Մարուքյանն այս մասին գրել է X-ի (նախկինում «Թվիթեր)-ի իր միկրոբլոգում։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների դասական քաղաքականություն։ Մեր տեղեկություններով Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության։ Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է՝ սկզբում անդադար կրակում են, սպանում, մարդկանց գերի են վերցնում, երկար ժամանակ սովի են մատնում, հետո միայն ելքի ճանապարհ են բացում, որ այդ անմարդկային պայմանների պատճառով մարդիկ առանց վերադարձի հնարավորության հեռանան Լեռնային Ղարաբաղից։ Սա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- գրել է Մարուքյանը՝ իր գրառման մեջ նշելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական Կարմիր խաչը արձագանքել է Ադրբեջանի Կարմիր մահիկի հայտարարությանը
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքել է օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը: Հայտ...
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը Սյունիքի մարզում է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստան...
«Սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ստեղծումը». Փաշինյան
ԵԱՏՄ անդամ երկրներն այս պահին աշխատում են Ռուսաստանի տրամադրած Սանկտ Պետերբուրգի դեկլարացիայի վրա։ Այդ մասին այսօր Ծաղկա...
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...