Lուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են. ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները:
Ի պատասխան «Արցախպրես» լրատվական գործակալության հարցին այս մասին տեղեկացրել են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ հավաստիացնելով, որ տարածված լուրերը կեղծ են, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու:
Հիմնադրամից հայտնել են, որ թեև տարբեր խնդիրներ են առկա հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, սակայն առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է Հայաստանից ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան: Արգելքը վերաբերում է նաև Հայաստանից տեղափոխվ...
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել. գործարքը նավթի շուկաների համար կայացե՞լ է. Bloomberg
Իրանը համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ պատժամիջոցները մեղմացնելու շուրջ: Այս մասին գրում է Bloomberg–ը՝ վկայակոչելով ԱՄՆ...
Հնդկաստանը սահմանափակումներ է մտցնում բրնձի մատակարարման վրա. Bloomberg
Հնդկաստանը որոշել է լրացուցիչ սահմանափակումներ մտցնել բրնձի մատակարարման վրա՝ փորձելով ապահովել իր պարենային անվտանգությ...
Հայտնի է` որ երկրները կանդամակցեն ԲՐԻԿՍ-ին
ԲՐԻԿՍ-ի նոր անդամներ կարող են դառնալ Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ա...