ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսպանական Տեներիֆե կղզու տարածքից զանգվածային տարհանումը շարունակվում է
Իսպանական Տեներիֆե Կանարյան կղզում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել: Հաղորդվում է, որ տեղի է ունենում զանգվածային տարհանում։
Նշենք, որ Կանարյան կղզիներում վերջին մեկ շաբաթում ծայրահեղ շոգ է, ինչի հետևանքով շատ շրջաններում բարձրացել է անտառային հրդեհների առաջացման վտանգը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Որպես նախազգուշական միջոց՝ կարգադրվել է տարհանել Արրատե, Չիվիսայա, Մեդիա Մոնտանյա և Աջաֆոն քաղաքների բնակիչներին և փակել TF-24 ճանապարհները Լաս Լագունետասի և Էլ Պորտիլոյի և TF-523-ի միջև»: