ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակի փոստի շենքը վերցնում ենք, ստեղծում ենք ԲԲԸ. Փաշինյանը հետաքրքրվեց ծրագրից

Կառավարությունը որոշել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակում գտնվող «Հայփոստի» մասնաշենքը և այն դարձնել Բաց բաժնետիրական ընկերություն:

 

Ելնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, մասնավորապես՝ պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարության և 5-ամյա միջոցառումների ծրագրի 103-րդ կետի դրույթներն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր։

 

«Հրապարակի վրա գտնվող Հայփոստի հայտնի շենքը կարող է ավելի մեծ դեր ունենալ մեր քաղաքում, բայց բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չունի այդ դերը: Այդ շենքի հետ կապված գաղափարը հետևյալն է՝ վերցնում ենք այդ շենքը, ի դեպ, առաջին անգամն է, որ այս մոդելը կիրառում ենք, ստեղծում ենք բաժնետիրական ընկերություն...բաժնետոմսեր ենք թողարկելու, և այդ բաժնետոմսերը տեղաբաշխելու ենք Երևանի ֆոնդային բորսայում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Պիլոտային ծրագրի առաջին փուլով, այն է՝ սույն նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականության սեփականությունը հանդիսացող ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր oգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 78099/81153 բաժնային սեփականության իրավունք) ներդրմամբ ստեղծել «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերություն։

 

Շենքի պահառությունն ու սպասարկումն ապահովելու նպատակով պետությունը տարեկան ծախսում է մոտ 33 մլն.դրամ։

 

«Բավական  երկար քննարկված հարց է և այս որոշման նախագծի համտեքսում  երկու հարց է ծագում, թե ինչքանով ենք մենք արագ գործում որոշումներ կայացնելիս: Երկրորդ լուրը, որը սկզբունքորեն լավ է, այն է, որ մենք ինչ քննարկում ենք, դրանք ի վերջո դառնում են որոշումներ:  Հիշում եք՝ մենք մի քանի անգամ քննարկել ենք այն հարցը, որ գրավիչ գույքերը դրվում են մասնավորեցման, բայց հետաքրքրություն չի առաջանում»,-նշել է Փաշինյանը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն