ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մ2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ վնասված կամրջի հատվածում կատարվել է փոփոխություն

Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դաշտավան բնակավայրում գտնվող վնասված կամրջի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով։ Կամրջի հատվածում սահմանվել է անցման հերթականություն։

Քաղաքականություն