Հաջորդ ամենաթանկ աստղը, որի վրա 9 միլիոն է ծախսվելու, Ջենիֆեր Լոպեսն է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն աչքալուսանք տվեց, թե սեպտեմբերին մի չտեսնված աստղի համերգ են կազմակերպում, հետո կառավարության որոշման արտահոսքից տեղեկացանք, որ այդ աստղը Սնուփ Դոգ կոչվող երգիչն է, որի անունը շատերը չէին էլ լսել, և իշխանությունը որոշել է 23 միլիոն դոլար ծախսել 3 երաժշտական միջոցառումների վրա, մեկը` 6,2 մլն, երկրորդը` 9 մլն, երրորդը` 7,9 միլիոն դոլար»:
Ըստ թերթի տեղեկությունների, ամենաթանկ աստղը, որի վրա 9 միլիոն է ծախսվելու, Ջենիֆեր Լոպեսն է:
«Մարդիկ անմիջապես որոնումների արդյունքում պարզեցին, որ Սնուփ Դոգն այդքան չարժի, նրա կարմիր գինը մի քանի հարյուր հազար դոլարն է: Ուրեմն ինչի՞ վրա է ծախսելու ՀՀ հարկատուների 6,2 միլիոն դոլարը կառավարությունը»,- գրում է թերթը:
Թերթին հաջողվել է պարզել, որ Սնուփ Դոգի բուն հոնորարը լինելու է 1,8 միլիոն։ Նշվում է, որ ևս 250 հազար դոլար կկազմեն նրա լրացուցիչ պահանջները:
«Ինչի՞ վրա է ծախսվելու 3 միլիոն 950 հազար դոլարը»,- նշում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Օբամայի կրտսեր դուստրը` լողազգեստով և ծխախոտը ձեռքին, պապարացիների ուշադրության կենտրոնում է
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կրտսեր դուստրը՝ Սաշա Օբաման, հայտնվել է պապարացիների ֆոտոօբյեկտիվների թիրախում:&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճապոնուհին հաղթել է երևակայական կիթառ նվագելու մրցույթում․ Ֆինլանդիա
Ճապոնիայի ներկայացուցիչ Նանամի Seven Seas Նագուրան դարձել է ֆիննական Օուլու քաղաքում անցկացված երևակայական կիթառ նվագելո...
1 գովազդային գրառման համար՝ 2.4 միլիոն դոլար. Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է անցել Քայլի Ջեներից
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցել է իրապատում շոուների աստղ, ձեռներեց Քայլի Ջեներին՝ դառնալով Instagram սոցկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արջը հոտոտում է անտառի տեսախցիկը, հետո թաթով կոտրում այն․ ՌԴ
ՌԴ Տյումենի մարզում արջը ոչնչացրել է անվտանգության տեսախցիկը։ Չուգունաևսկոյե որսորդական ֆերմայի աշխատակիցները ցույց...