ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արջը հոտոտում է անտառի տեսախցիկը, հետո թաթով կոտրում այն․ ՌԴ
ՌԴ Տյումենի մարզում արջը ոչնչացրել է անվտանգության տեսախցիկը։
Չուգունաևսկոյե որսորդական ֆերմայի աշխատակիցները ցույց են տվել, թե ով է ոչնչացրել անտառի թաքնված տեսախցիկը։ Հարձակման պահը նկարահանվել է հենց նույն տեսախցիկով։
Արջերի ընտանիքը խաղաղ քայլում էր անտառով, երբ նրանցից մեկը նկատեց տեսախցիկը։ Հետաքրքրասեր կենդանին հոտոտեց այն, իսկ հետո թաթով «ուղղեց»։
«Հանցագործությունը բացահայտվեց: Մենք գտանք բարբարոսների, որոնք կոտրում էին մեր որսորդական ֆերմայի ֆոտո և վիդեո սարքավորումները։ Սա երեք հանցակիցներից բաղկացած բանդա է՝ մայր և երկու որդին»,- մեկնաբանել են Չուգունաևսկոյե որսորդական ֆերմայի թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութին կից։
Նմանատիպ հոդվածներ
1 գովազդային գրառման համար՝ 2.4 միլիոն դոլար. Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է անցել Քայլի Ջեներից
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցել է իրապատում շոուների աստղ, ձեռներեց Քայլի Ջեներին՝ դառնալով Instagram սոցկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բարբի» ֆիլմի տունը այսուհետ կարելի է վարձակալել
«Բարբի» ֆիլմի վարդագույն առանձնատունը այսուհետ կարելի է վարձակալել։ Այս մասին հայտնում է Deadline-ը։Երազանքի տունը գտնվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միլիարդատերն իր թանկարժեք Rolls-Royce-ը բարձրացրել է սեփական պատշգամբ. Չինաստան
Չինաստանում միլիարդատիրոջ խնդրանքով 390.000 դոլար արժողությամբ Roll-Royce Ghost մեքենան հատուկ տեխնիկայի միջոց...
Հաջորդ ամենաթանկ աստղը, որի վրա 9 միլիոն է ծախսվելու, Ջենիֆեր Լոպեսն է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն աչքալուսանք տվեց, թե սեպտեմբերին մի չտեսնված աստղի...