1 գովազդային գրառման համար՝ 2.4 միլիոն դոլար. Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է անցել Քայլի Ջեներից
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցել է իրապատում շոուների աստղ, ձեռներեց Քայլի Ջեներին՝ դառնալով Instagram սոցկայքի ամենաբարձր վարձատրվող աստղը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ինչպես գրում է կայքը, 38-ամյա ֆուտբոլիստն ավելի քան 2.4 միլիոն դոլար է վաստակում մեկ հովանավորվող գրառման համար՝ ի տարբերություն 25-ամյա Քայլի Ջեների, որը յուրաքանչյուր գրառման համար վաստակում է 1.8 միլիոն դոլար:
Պարբերականը նկատում է, որ Ռոնալդուն իր ինստագրամյան էջում հաճախ է գովազդում LiveScore սպորտային կայքը, Therabody ապրանքանիշը և կրիպտոարժույթների փոխանակման Binance հարթակը:
Հավելենք, որ մարզիկն ունի 597 միլիոն հետևորդ մեդիա հարթակում, մինչդեռ Քայլի Ջեներին հետևում է 397 միլիոն մարդ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արջը հոտոտում է անտառի տեսախցիկը, հետո թաթով կոտրում այն․ ՌԴ
ՌԴ Տյումենի մարզում արջը ոչնչացրել է անվտանգության տեսախցիկը։ Չուգունաևսկոյե որսորդական ֆերմայի աշխատակիցները ցույց...
Հաջորդ ամենաթանկ աստղը, որի վրա 9 միլիոն է ծախսվելու, Ջենիֆեր Լոպեսն է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն աչքալուսանք տվեց, թե սեպտեմբերին մի չտեսնված աստղի...
«Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ հետ»․ Snoop Dogg-ը համերգ կտա Երևանում
Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը սեպտեմբերի 23-ին համերգ կտա Երևանում։ Նա տեսանյութ է հրապարակել «Ինստագրամում»։ «Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բարբի» ֆիլմի տունը այսուհետ կարելի է վարձակալել
«Բարբի» ֆիլմի վարդագույն առանձնատունը այսուհետ կարելի է վարձակալել։ Այս մասին հայտնում է Deadline-ը։Երազանքի տունը գտնվո...