Մանրամասներ՝ Մալաթիա-Սեբաստիայում օգոստոսի 7-ին տեղի ունեցած սպանությունից. ինչ է հայտնի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2023թ. օգոստոսի 7-ին Ռ.Մելիքյան փողոցում 39-ամյա Արսեն Հովսեփյանի սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ու մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, քննության տվյալներով, հանդիսանում է 36-ամյա տղամարդ:
Որոշում է կայացվել նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:
Տուժողը, ով ավելի ուշ մահացել էր, բժշկական կենտրոն էր տեղափոխվել գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամբ:
Նախաքննությունը շարունակվում է։ Հանցագործության հանգամանքները պարզելու, ինչպես նաև մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհրաժեշտ միջոցառումներ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են համապատասխան հանձնարարություններ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտովթար՝ Երևան–Գյումրի ճանապարհին. կա 11 զոհ և 6 վիրավոր
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կադրեր՝ Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից. զոհվել է 11 մարդ, կան վիրավորներ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ գիշերը՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կե...
Ովքեր են Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի զոհերն ու տուժածները. մանրամասներ. ԶԼՄ
Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, նույն վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչների...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դաժան սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածով սպանել են 28-ամյա տղամարդու. ԶԼՄ
Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: Նշվում է, որ դեպ...