Պատահարներ Կարևոր

Ովքեր են Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի զոհերն ու տուժածները. մանրամասներ. ԶԼՄ

Ովքեր են Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի զոհերն ու տուժածները. մանրամասներ. ԶԼՄ

Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, նույն վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչների կողմից պարզվել է այսօր Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

 

«Պարզվել է, որ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Համլետ Պետրոսյանը, իսկ Volkswagen Crafter-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Մառլեն Մարգարյանը։

 

Վթարի հետևանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել վարորդ Հ. Պետրոսյանը, Volkswagen Crafter-ի ուղևորներ 27-ամյա Մարգարիտա Գաբրիելյանը, ում բնակության վայրը ճշտվում է, Երևանի բնակիչներ 34-ամյա Լիլիթ Ղուսասովան, 39-ամյա Էդուարդ Սահակյանը, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ավանեսյանը, Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, իսկ Volkswagen Crafter-ի վարորդ Մ. Մարգարյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Էլոյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Լիաննա Քոչինյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Եվա Փարսյանը, 27-ամյա Նարե Ամարյանը, Արցախի Հանրապետության բնակիչ 21-ամա Հելեն Դադայանը, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Ամալյա Մնացականյանը, 50-ամյա Բարիս Թորոսյանը, 45-ամյա Անահիտ Հակոբյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 51-ամյա Ալվարդ Մարտիրոսյանն ու 56-ամյա Արայիկ Մուրադյանը տեղում մահացել են»,– նշվում է կայքում։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևան - Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Volkswagen Crafter մակնիշի մարդատար և ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։ Բախման հետևանքով 11 հոգի մահացել են, 6 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250