Երևանի քաղաքպետարանն անդրադարձել է երթուղային ավտոբուսի ուղղությամբ կրակոցին
Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։15-ի սահմաններում 18 համար երթուղային ավտոբուսի ապակին անհայտ հանգամանքներում վնասվել է․ տարածվող լուրերի համաձայն՝ ավտոբուսի ուղղությամբ կրակոց է եղել։
Դեպքի առնչությամբ Auroranews-ը զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով նշել է, որ դեռ պարզ չի, թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։
«Երևան ավտոբուսը դիմել է ոստիկանություն, որպեսզի պարզվի դեպքի հանգամանքները։ Քննությունը իրականացնելուց հետո կարող ենք հստակ տեղեկություն տալ՝ կրակոց է եղե՞լ, քա՞ր է դիպչել, թե՞ այլ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։ Կրակոցի վարկածը ոչ հերքում ենք, ոչ հաստատում»,- ասել է Կոստանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություից Auroranews-ին հայտնեցին, որ այսօր ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել ոսիկանություն, քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում ենթադրում է, որ կրակել են իր վարած ավտոբուսի վրա: