Բրազիլիայի դեսպանը զրկվել է ԱՄՆ վիզայից
Թրամփի վարչակազմը հետ է կանչել ԱՄՆ-ում Բրազիլիայի դեսպան Մարիա Լուիզա Ռիբեյրո Վիոտտիի ամերիկյան վիզան՝ խորացնելով երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ որոշումը պատասխան քայլ է այն բանից հետո, երբ Բրազիլիան ձգձգել է ԱՄՆ-ի կողմից դեսպանի պաշտոնում առաջադրված Դենիել Պերեսի նշանակման համար անհրաժեշտ համաձայնության (ագրեմանի) տրամադրումը։
Վաշինգտոնը նաև դժգոհություն է հայտնել այն պատճառով, որ Բրազիլիան հրաժարվել է վիզաներ տրամադրել ամերիկացի որոշ պաշտոնյաների։
Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտում ընդգծել են, որ վիզայի հետկանչը չի նշանակում դեսպանի արտաքսում։ Ըստ պաշտոնյայի՝ որոշումն անմիջապես կչեղարկվի, եթե Բրազիլիան հաստատի Դենիել Պերեսի նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...