Ռուսաստանում VPN-ների նոր արգելափակումներ են սկսվել
Ռուսաստանում VPN ծառայությունների մի մասը հայտնել է, որ աշխատանքում խափանումներ և արգելափակումներ կան։ Այս մասին գրում է «Մեդուզա»-ն՝ հղում անելով Amnezia, Paper VPN և մի շարք այլ ծառայությունների հայտարարություններին։
Paper VPN-ը հայտնել է, որ որոշ օգտատերեր չեն կարողանում միանալ ծառայությանը կամ այն դանդաղ է աշխատում ։ Ընկերությունը նշել է, որ արդեն ուսումնասիրում է խնդիրը և փորձում է հնարավորինս արագ վերականգնել բնականոն աշխատանքը։ Մինչ այդ օգտատերերին խորհուրդ է տրվել սպասել կամ փոխել սերվերի տեղակայման երկիրը։
Պաշտոնապես դեռ չի հայտարարվել, թե ինչն է դարձել խափանումների պատճառը։ Սակայն ավելի վաղ РБК-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանի Թվային զարգացման նախարարությունը պատրաստվում է խստացնել կորպորատիվ VPN-ների IP հասցեների վերահսկողությունը։ Այդ VPN-ները նախկինում ընդգրկված էին հատուկ ցանկում և չէին արգելափակվում, սակայն նոր փոփոխություններից հետո դրանց մի մասի աշխատանքը նույնպես կարող է սահմանափակվել։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։ MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...