Հասարակություն

Արևմուտքն անտարբեր է Հայաստանում ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ․ Jacobin-ի անդրադարձը

Արևմուտքն անտարբեր է Հայաստանում ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ․ Jacobin-ի անդրադարձը

Արևմուտքն անտարբեր է Հայաստանում ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ, քանի որ Ադրբեջանն Արևմուտքի համար կարևոր գործընկեր է արևմտյան էներգետիկ անվտանգության համար։ Արևմուտքն անհրաժեշտ պահին ժողովրդավարական Հայաստանին թողնում է սահմանափակ աջակցությամբ։ Այս մասին հոդված է հրապարակել Jacobin.com-ը, որում, մասնավորապես նշված է․

 

Հայերը կրկին կանգնած են բնաջնջման առջև.

 

Մեկ դար առաջ օսմանցիները տեղահանեցին ու կոտորեցին նրանց՝ հայերին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Արևմուտքի և Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանը «մաքրում է» հայերին իր տարածքից և մասնատում Հայաստանը:

Չնայած այս ամենին՝ Արևմուտքն Ադրբեջանի դեմ ներդրումների և պատժամիջոցների փոխարեն իրականում մեծացրել է տնտեսական և ռազմական համագործակցությունը։

 

Պատմությունը կրկնվում է

 

Հայաստանն ու Ադրբեջանը կռվում են Խորհրդային Միության փլուզումից հետո։ Միության փլուզմամբ խորհրդային հանրապետությունները բաժանվեցին պետությունների: Սա հանգեցրեց բռնությունների՝ էթնիկ փոքրամասնությունների դեմ: Ե՛վ Ադրբեջանում հայերը, և՛ Հայաստանում ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների։

 

Այն բանից հետո, երբ Ադրբեջանն անկախացավ, նա չեղյալ հայտարարեց Արցախի ինքնավարությունը և սկսեց պաշարել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ի պատասխան սրան՝ Արցախը հռչակեց իր անկախությունը և Հայաստանի հետ կռվեց Ադրբեջանի դեմ։ Երբ պատերազմն ավարտվեց 1994 թվականին, Արցախը գտնվում էր հայկական բանակի վերահսկողության տակ։

 

Ամեն ինչ փոխվեց երկու տասնամյակի ընթացքում․ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի՝ 44-օրյա պատերազնի սկսվելուց անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին պարտավորվեց ընդունել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը մերժող բանաձև։ Դրանից հետո Բայդենը չեղարկեց իր որոշումը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250