Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունը 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ։
Հոդվածում մեջբերվում են Կրեմլի խոսնակի հետևյալ խոսքերը. «Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը»։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, Պեսկովն առայժմ չի մեկնաբանել հոդվածը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հոդվածի հեղինակի հարցին առ այն, թե արդյոք Ռուսաստանը բռնակցված չորս մարզից բացի ավելի շատ ուկրաինական տարածքներ է ցանկանում գրավել, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, մենք պարզապես ցանկանում ենք վերահսկել այն ամբողջ տարածքը, որը այժմ մեր Սահմանադրությամբ ամրագրել ենք որպես մերը»:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը չի հայտարարել ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...