«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոնիայում Հիրոսիմայի ամերիկյան ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կապակցությամբ իր ուղերձում։
«Միջուկային ստվերը, որը կախված էր աշխարհի վրա Սառը պատերազմի ժամանակ, նորից հայտնվեց, և որոշ երկրներ կրկին անխոհեմորեն թափահարում են սրերը՝ սպառնալով օգտագործել ոչնչացման այդ միջոցը», - ասված է նրա ուղերձում։
Գուտերեշը նաև անդրադարձել է անվստահության և անմիաբանության աճին։
Բացի այդ, Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից և նշել, որ դա ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկն է։ Նա սա անվանել է միջուկային պատերազմի վտանգը վերացնելու միակ միջոցը։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...