Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազորությունների դադարեցման որոշումը վերացնելու պահանջով հայցը վարույթ ընդունել: 24News-ի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ չի զարմանում, քանի որ Նիկոլ Փաշինյանն է ասել. «տենց դատավոր կա՞, որ իմ ասածը չանի»:
«Հիմա դատավոր Անի Չիլինգարյանը պետք է հրապարակավ պատասխանի՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ուղիղ կամ միջնորդավորված ի՞նչ է ասել: Ես չեմ վհատվելու, կբողոքարկեմ բոլոր հնարավոր ատյաններում՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարության մերկությունը երևա ամենուր»,- ավելացրել է պատգամավորը։
Նշենք, որ հուլիսի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ զրկեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Իշխանությունների պատճառաբանմամբ, որոշումը պայմանավորված էր ԱԺ խորհրդի նիստերին չմասնակցելու և ՄԻՊ-ի ընտրության հանձնաժողովի նիստի ընթացքում քաղաքացիների արժանապատվությունը վիրավորող արտահայտությունների և ատելության խոսքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքով և ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին «չլռեցնելու» պատճառով:
Ավելի ուշ Թագուհի Թովմասյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԱԺ-ի, որով պահանջում էր վերացնել իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...