41 տարեկան հասակում մահացել է դարպասապահ Վենիամին Մանդրիկինը
41 տարեկանում մահացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինը։ Այս մասին հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դարպասապահը մահացել է սրտի կաթվածից։ 2010թ․ նոյեմբերին տեղի ունեցած ավտովթարում Մանդրիկինը ստացել էր ողնաշարի կոտրվածք և այդ պահից անկողնային հիվանդ էր։
Մանդրիկինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Վլադիկավկազի «Ալանիայում»։ ԲԿՄԱ-ի խաղացող է եղել է 2001-2010 թվականներին՝ դառնալով Ռուսաստանի եռակի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Ռուսաստանի քառակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթակիր։ Մանդրիկինը վարձակալությամբ հանդես է եկել նաեւ «Ռոստովում», «Տոմում», Նալչիկի «Սպարտակում», Բրյանսկի «Դինամոյում»։ Ռուսաստանի հավաքականում Մանդրիկինն անցկացրել է 2 հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
Բացե՛ք Լաչինի ճանապարհը. Արթուր Աբրահամ
Աշխարհահռչակ հայ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը: «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնայի...
ԱՊՀ երրորդ մարզական խաղերը կանցկացվեն Ադրբեջանի Գյանջա քաղաքում
Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյանջան (Գանձակ), կհյուրընկալի ԱՊՀ երկրների երրորդ խաղերը։ Այս մասին լրագրողներին ա...
Նեյմարը հնարավոր է հեռանա ՊՍԺ-ից
Կատարի շեյխ Մաբհութ Ալ-Մարին, ով սոցցանցերում առաջինն էր հայտնել է Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին, գր...
Երևանի «Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռավանելի Ֆերեյրայի հետ: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Armsport-ից...