ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կինը լացող երեխային հանգստացնելու փոխարեն՝ ամբողջ ուժով հարվածում է

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Մանուկյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մի կին գրկել է երկու երեխայի։ Կադրերում երևում է, թե ինչպես է երեխան լաց լինում ու բղավում, իսկ մի կին մոտենալով փոքրիկին սկսում է բարձր գոռալ և ուժեղ հարվածել երեխային։ Անցորդները վախեցած ու ապշած մոտենում էին, որպեսզի կանգնեցնեն կնոջը, իսկ այն կինը ում գրկում երեխաներն էին, ոչ մի էմոցիա չի արտահայտում։ Նա թեքվում է և հեռանում։
Օգտատերը այդ ամենը նկարել է պատուհանից և նշում է, որ անհասականալի էր, թե երեխաներն ումն էին։