ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թել Ավիվում գիշերը թեժ է եղել
Գիշերը Թել Ավիվում կրկին թեժ է եղել։ Հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ ընդդեմ դատաիրավական համակարգի բարեփոխումների։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Ցուցարարները երթով շարժվել են դեպի ստորին ատյանի դատարանի շենք։ Երթը գլխավորել են Իսրայելի արդարադատության նախկին նախարարները և Գերագույն դատարանի նախկին դատավորը:
The Times of Israel պարբերականը հաղորդում է նաև, որ ըստ իր տվյալների՝ բողոքի երթեր են ընթանում ոչ միայն Թել Ավիվում, այլև մայրաքաղաքին մոտ գտնվող Ռանանա, Քֆար Սաբա և Հոդ հա-Շարոն քաղաքներում:
Բողոքի ալիքը չի հանդարտվում այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հավանություն տվեց դատական բարեփոխումների առաջին օրինագծին:
«Դուք երկիրը կործանեցիք, և մենք կկարգավորենք այն։ Ժողովրդավարություն» ,- գոչել են ցուցարարները։
Նշենք, որ արդեն 30 շաբաթ է, ինչ Իսրայելում շարունակվում են դատական բարեփոխումների դեմ ցույցերը։