Պատահարներ
Ավստրալիայում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է ձիուն ու շրջվել
Ավստրալիայում՝ Յորք թերակղզուց օդ բարձրանալիս փոքրիկ ինքնաթիռը 110 կմ/ժ արագությամբ հարվածել է ձիուն։ Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները։
Հաղորդվում է, որ օդաչուն արտասովոր վթարի պատճառով լուրջ վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ինքնաթիռի ուղևորը չի տուժել։ Ձիուն տարել են անասնաբույժի մոտ, սակայն նա վնասվածքներից չի ապաքինվել, կենդանուն անհրաժեշտ է եղել էվթանազիայի ենթարկել։
Թե ինչպես է ձին հայտնվել թռիչքուղու վրա, ոստիկանությունը դա դեռ չի պարզել։ Նշվում է, որ գործը հանձնել է Ավստրալիայում մասնավոր թռիչքների համար պատասխանատու կազմակերպությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
BMW-ի հայտնի մոդելներում վտանգավոր խնդիր է հայտնաբերվել․ սկսվել է զանգվածային հետկանչ
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ. Հրապարակ
1.0
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0