Կիմանաք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ հրատապ հայտարարությամբ
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքը կարող է հայտնի դառնալ արդեն առաջիկա 48 ժամվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել տեղեկություններն այն մասին, թե Հորմուզի նեղուցը կարող է բացվել արդեն օգոստոսի 5-ին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության հասնելու դեպքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք շատ լավ առաջ ենք գնում Իրանի հետ բանակցային գործընթացում: Մենք արդյունքների մասին կիմանանք 48 ժամվա ընթացքում: Հորմուզի նեղուցի բացումը կարող է տեղի ունենալ վաղը կամ վաղը չէ մյուս օրը: Զգալի առաջընթաց է գրանցվել»,- ասել է Թրամփը Լոս Անջելեսից մեկնելուց առաջ լրագրողների հետ շփման ժամանակ:
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է օգոստոսի 5-ին հայտարարել Իրանի և Օմանի հետ Հորմուզի նեղուցի բացման հարցով ժամանակավոր համաձայնությունների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Բաքուն սպասում է Հայաստանի քայլերին․ Բայրամով
Ադրբեջանը կատարել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ իր պարտավորությունները։ Այս մասին...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...