Բյուրեղավանում 20-ամյա երիտասարդին կյանքից զրկածը նախկինում մարդ է կացնահարել․ նոր մանրամասներ․ ArmLur.am
Բյուրեղավանում 20-ամյա Կարենին կյանքից զրկած Մհերը նախկինում մարդ է կացնահարել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է մահացած տղայի քույրը:
Սպանված 20-ամյա Կարենը հերոսաբար կռվել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ հակառակորդը ներխուժել էր ՀՀ տարածք ու մի կերպ է փրկվել մարտերում, իսկ ահա օրեր անց առողջական խնդիրներ ունեցող անձը նրան զրկեց կյանքից:
ArmLur.am-ի հետ զրույցում Բյուրաղեվանում սպանված 20-ամյա Կարենի քույրը` Սառան, որի անունը հարգելի պատճառերով փոփոխության է ենթարկվել, Armlur.am-ինմանարմասներ է հայտնելողբերգական դեպքից։
Ըստ նրա, իր եղբայրը երկու ընկերների հետ գարեջրատուն է գնացել, որտեղ մնացել են 1 ժամ. «Եղբայրս՝ Կարենը, անգամ հարբած չի եղել, ուղղակի Վարդավառ է եղել, ընկերներով գնացել էին գարեջրատուն, իսկ եղբորս բանակի քեֆը եղել էր 10 օր առաջ: Տաքսիստը եղել է եղբորս ընկերներից մեկի հորեղբոր տղան, որը նրանց տարել էր գարեջրատուն եւ պայմանավորվել էին, որ նա էլ գնալու էր նրանց կրկին գյուղ տաներ։ Զանգահարել էին տաքսիստին, նա ասել էր, որ հիմա հարմար չէ գա իրենց հետեից: Իմ եղբայրն իր երկու ընկերների հետ որոշել են ոտ-ոտ իջնել՝ մինչեւ տաքսիստը կգա: Ճանապարհից, իջնելուց նորից զանգահարում են տաքսիստին ու ասում են՝ բա ինչ եղար, քեզ ենք սպասում, եւ այլ բան չի եղել», – պատմել էնա:
Այն հարցին՝ հայհոյաննքեր չե՞ն հնչել տաքսիստի հասցեին, նա ասել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում