ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խաղաղ երթ դեպի Հակարի». արցախցիները նախատեսում են գնալ այնտեղ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ավտոբուսներով ակցիայի մասնակիցները պլանավորում են շարժվել դեպի Հակարիի կամուրջ. նրանք մտադիր են պարզապես իրենց լուռ, խաղաղ ակցիան իրականացնել Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետի մոտ։
Արցախցի օգտատեր Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան իր «ուղիղ եթերի» ժամանակ ցուցադրել է ավտոբուսները, որոնց վրա գրված է՝ «Խաղաղ երթ դեպի Հակարի»:
«Այս բազմաթիվ ավտոբուսները հարցեր են առաջացրել, թե ինչի համար են: Նրա համար է, որ պետք է համախմբվենք, կազմակերպվենք և գնանք դեպի Հակարի կամուրջ` պարզելու` ինչ է կատարվում այնտեղ»,- ասել է նա` հավելելով, որ սա խաղաղ երթ է:
Մանրամասները` տեսանյութում: