«Ուկրաինայի զինված ուժերը շուտով կմտնեն Ղրիմ»․ Բուդանով
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կմտնեն Ղրիմ։ Այս մասին նա հայտնել է «ТСН»-ին տված մեկնաբանությունում։
Նրան հարցրել են, թե ուկրաինացի զինվորները երբ են մտնելու թերակղզի, ինչին նա պատասխանել է. «Շուտով»։ Բուդանովը չի նշել Ղրիմ մտնելու ստույգ ամսաթիվը, սակայն վստահեցրել է, որ սպասումը «երկար չի տևելու»։
Հետախույզը նաև նշել է, որ Բելառուսում «Վագների» մարտիկների ներկայությունը չի վախեցնում Ուկրաինայի զինված ուժերին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունը. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանում...
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությո...
Ադրբեջանը կրակել է Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյ...
«Ռուսաստանն Ուկրաինայի խնդրանքով է դուրս բերել զորքերը Կիևի մերձակայքից»․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս է բերել Կիևի մերձակայքից Ուկրաինայի խնդրանքով։Ա...