Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունը. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երևույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից։
Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողականորեն թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակել է Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյ...
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցուցադրել է միջուկային ստորջրյա անօդաչու թռչող սարքը
Հյուսիսային Կորեան ռազմական շքերթի ժամանակ առաջին անգամ ցուցադրել է միջուկային ստորջրյա «Հիել-1» անօդաչու թռչող սարքը: Ա...
Արևմուտքը կապի մեջ է Ռուսաստանի հետ՝ Կիևի հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար․ ռազմական փորձագետ
Արևմուտքը կապ է հաստատում Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար՝ միաժամանակ փոխհատուցում պ...