«Ռուսաստանն Ուկրաինայի խնդրանքով է դուրս բերել զորքերը Կիևի մերձակայքից»․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս է բերել Կիևի մերձակայքից Ուկրաինայի խնդրանքով։
Աֆրիկյան պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ դա արվել է խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու նպատակով, սակայն ուկրաինական կողմը հրաժարվել է նախկին պայմանավորվածություններից, հաղորդում է News.ru-ն։
«Կիևի մերձակայքից մեր զորքերի դուրսբերումից հետո մեզ խնդրել էին դա անել՝ վերջնական համաձայնագրի կնքման համար պայմաններ ստեղծելու նպատակով, Կիևի իշխանությունները հրաժարվեցին նախկին բոլոր պայմանավորվածություններից»,– ասել է Պուտինը։
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինան անկախություն է ձեռք բերել ԽՍՀՄ փլուզման ժամանակ Անկախության հռչակագրի հիման վրա։ Նրա խոսքով՝ փաստաթղթում ասվում է, որ երկիրը չեզոք պետություն է, ինչը հիմնարար նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության համար։
Պուտինը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելը հիմնարար վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար, քանի որ Մոսկվայի նկատմամբ գործնականում թշնամաբար տրամադրված Հյուսիսատլանտյան դաշինքի առաջխաղացումը դեպի ռուսական սահմաններ անընդունելի է: