Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ի և օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։
Երևանում հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 33-35, երեկոյան՝ 26-28 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն
Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ...
Արտարժույթի փոխարժեքները հուլիսի 20-ին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 20-ին, կազմել է 386.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.99 դրամով: Այդ մասին տեղ...
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հուլիսի 20-ին, 21-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ը...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի․ եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 19-20-ին, 23-ին կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններու...