
Օգոստոսի 1-ից Երևանում գիշերային լուսանվորությունը 1 ժամով կերկարացվի․ մանրամասներ՝ սպասվող փոփոխություններից

Մայրաքաղաքն ունի լուսավորության 2 տարբեր ռեժիմներ․ ամառային և ձմեռային։ Ձմեռային ռեժիմի դեպքում Երևանը լուսավորվում է մինչև գիշերը 12-ը, ամառայինի ժամանակ՝ մինչև 1-ը։ Ըստ նոր որոշման՝ սրանք կերկարացվեն 1 ժամով։ Օգոստոսի 1-ից Երևանում գիշերային լուսանվորությունը 1 ժամով կերկարացվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ից, Արմենպրես մամուլի սրահում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։
Ըստ Թևոսյանի՝ հիմնական նպատակը՝ մարդկանց անվտանգությամբ ապահովելն է։ Վստահ է՝ սրա շնորհիվ մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ կդառնա։
«Մենք հին նատրիումային լապտերները փոխում ենք նոր լեդ տեսակի լուսատուներով, որը բերում է խնայողության։ Սրա ծնորհիբժվ մենք կարողանում ենք ժամը երկարացնել» ,- ասաց նա։
Կես տարվա ընթացքում փոխվել են 5500-ից ավելի լուսատուներ, որոնք խնայող են։ Հիմ Նուբարաշեն վարչական շրջանն ամբողջությամբ ապահոված է էներգախնայող լեդ լուսարձակներով։ Թևոսյանը շեշտեց՝ սա փաթեթային աշխատանք է։
«Խելացի լուսատուների մասով ունենք որոշակի համագործակցության պայամավորվածություններ, հեռակառավարման վահանակների արդիականացման մասով, որը մենք արդեն սկսել ենք։ Սովետական «պուլտավոյ» համակարգից կանցնենք նոր հեռակառավարման արդիական համակարգին, որի աշխատանքները մենք արդեն սկսել ենք» ,- ասաց նա։
Թևոսյանը նաև շեշտեց, որ պիլոտային ծրագրի շնորհիվ նոր հեռակառավարման համակարգն ավելի արդիական է, կցուցադրվի հոսանքի լարումը, անսարքության դեպքում միանգամից երևալու են խափանումները, ինչի շնորհիվ ավելի արագ կարձագանքեն դրանց։ Կկանխարգելվեն, օրինակ, հոսանքի գողության դեպքերը։ Նա նաև նշեց՝ փորձում են կառուցել նաև արևային կայաններ՝ Երևանն արևային էներգիայով սնուցելու համար։