Հումանիտար բեռը գրեթե հասել է Գորիս քաղաք
Հումանիտար բեռը գրեթե հասել է Գորիս քաղաք: Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լուրերի» թղթակից Մուշեղ Իսախանյանը: Բեռնատարներն այս պահին կարճ ժամանակով կանգ են առել, բայց շուտով ընթացքը կշարունակվի:
Ըստ լրագրողի՝ մինչև այստեղ բնականոն կերպով ընթացել են բեռնատարները, ոչ մի խնդիր չի եղել: Կարճ դադարից հետո ճանապարհը կշարունակվի արդեն նախապես պլանավորված վայր՝ դեպի Կոռնիձորի սահմանային հատված:
Հիշեցնենք, որ բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:
1lurer.am-ը նաև գրում է, որ ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հստակ պահանջ է դրել՝ հայկական բեռնատարները Լաչինի միջանցք չեն մտնելու. պատմում է վարորդը
Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռևս Լաչինի միջանցքում է։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա...
Դեպքից մոտ կես ժամ առաջ է խոսել ընտանիքի հետ, մորից խնդրել է իրեն որոշ բաներ ուղարկել․ համագյուղացին՝ երեկ զոհված զինվորի մասին
Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը...
Թուրքիան կրկին ցնցվել է
5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի ներկայիս տարածքի Ադանա բնակավայրում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատ...
Միջազգային մեդիա արշավը շարունակվում է. Արցախի շրջափակման մասին ստորագրահվաքին է միացել 61 երկիր
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների...