Դեպքից մոտ կես ժամ առաջ է խոսել ընտանիքի հետ, մորից խնդրել է իրեն որոշ բաներ ուղարկել․ համագյուղացին՝ երեկ զոհված զինվորի մասին
Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը Տավուշի մարզի Վազաշեն համայնքից էր, ծառայում էր Վայքում:
NEWS.am-ի հետ զրույցում Մուրադի համագյուղացին պատմեց, որ նա սեպտեմբերի 1-ին կդառնար 19 տարեկան։ Մուրադի հայրը պայմանագրային զինծառայող է եղել, մայրը տնային տնտեսուհի է։ Ուներ 15 տարեկան եղբայր։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Իջեւանի տեխնիկական քոլեջի ավտոմեխանիկայի բաժնում։
«Դեպքից մոտ կես ժամ առաջ է խոսել ընտանիքի հետ, մորից խնդրել է իրեն որոշ բաներ ուղարկել։ Նաեւ ընկերների հետ է խոսել, նորմալ տրամադրություն է ունեցել։ Դեռ հստակ չգիտենք՝ ինչ է եղել, գյուղում տարբեր խոսակցություններ կան»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա հավելեց, որ Մուրադը ծառայության ավարտից կես տարի անց միացել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, որով պետք է հինգ տարի անցներ պայմանագրային զինծառայության։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ զինծառայողի դին հայտնաբերվել է գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով, կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հստակ պահանջ է դրել՝ հայկական բեռնատարները Լաչինի միջանցք չեն մտնելու. պատմում է վարորդը
Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռևս Լաչինի միջանցքում է։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա...
Հումանիտար բեռը գրեթե հասել է Գորիս քաղաք
Հումանիտար բեռը գրեթե հասել է Գորիս քաղաք: Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լուրերի» թղթակից Մուշեղ Իսախանյանը: Բեռ...
Միջազգային մեդիա արշավը շարունակվում է. Արցախի շրջափակման մասին ստորագրահվաքին է միացել 61 երկիր
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների...
Ի՞նչ են պայմանավորվել անհետ կորած զինծառայողների հարազատները՝ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալի հետ․ մանրամասներ
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ՝ հուլիսի 27-ին, ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանի...