1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հաջորդաբար առաջին տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն, «Գրանդ Տոբակո»-ն, «Ամերիաբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, Մոբայլ Սենթր Արթ»-ը, «Փրիթի Ուեյ»-ը, «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն։
Նշենք, որ1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 668 միլիարդ 245 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 206 միլիարդ 277 միլիոն դրամ։
Նշվում է, որ ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական դրամի արժևորման ճնշումները շարունակվում են. ԿԲ նախագահի տեղակալ
ՀՀ դրամի արժևորման ճնշումները շարունակվում են։ Լրագրողների հետ հանդիպմանն այս հայտարարությունն արել է Հայաստանի կենտրոնա...
Ցորենի համաշխարհային գները շարունակում են աճել
Սև ծովում ռուսական ռազմանավի և տանկերի վրա ծովային անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո ցորենի համաշխարհային գները շա...
Թեյի և սուրճի արտադրողները բարձրացնում են մանրածախ վաճառքի գներն աշխարհում
Աշխարհում թեյի և սուրճի խոշոր արտադրողները սեպտեմբերից 6-9%-ով բարձրացնում են մանրածախ վաճառքի գները՝ պատճառաբանելով «բա...
ՀՀ տնտեսական աճն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն ունի. Քերոբյան
2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, որն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն է։ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում...