Հայկական դրամի արժևորման ճնշումները շարունակվում են. ԿԲ նախագահի տեղակալ
ՀՀ դրամի արժևորման ճնշումները շարունակվում են։ Լրագրողների հետ հանդիպմանն այս հայտարարությունն արել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը` անդրադառնալով «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության հրապարակմանը։
Ըստ միջազգային վարկանիշային գործակալության` ՀՀ դրամը չափավոր կարժեզրկվի` ընդհուպ մինչև ռուս–ուկրաինական հակամարտության սկզբի ցուցանիշ (2022 թ. փետրվարին ՀՀ դրամի փոխարժեքը 478 դրամ էր. խմբ.):
««Fitch Ratings»–ի գնահատականը դրական երևույթ է, քանի որ ընդգծվել է, որ մեր տնտեսական աճն ու կայուն մակրոտնտեսական միջավայրը հիմք են տվել, որ մեր վարկանիշը բարձրացնեն։ Արդյոք հնարավո՞ր են սցենարներ, որ լինի ՀՀ դրամի որոշակի արժեզրկում։ Այո՛, հնարավոր է, և այդ սցենարներն իրականում երկկողմանի են` կարող է լինել և ավելի արժևորում, և հակառակը` ավելի արժեզրկում»,– ասաց Նուրբեկյանը։
Դրա համար, ըստ նրա, ՀՀ ԿԲ–ն փոխարժեքի մասին խոսում է որպես հետևանքի, այլ ոչ թե պատճառի. եթե դրամական հոսքերը ՀՀ–ում ավելանան, ապա «Fitch Ratings»–ի սցենարը չի լինի, այսինքն` մեզ մոտ դրամի արժևորման ճնշումներ կլինեն։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշեց, որ «Fitch Ratings»–ն իր սցենարի մեջ դրել է չափավոր դրամի արժեզրկման սցենարը, որը կապված է ՀՀ արտադրողականության աճի և պոտենցիալի հետ։
Հիշեցնենք, որ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-»` կայուն հեռանկարով:
Նմանատիպ հոդվածներ
Ցորենի համաշխարհային գները շարունակում են աճել
Սև ծովում ռուսական ռազմանավի և տանկերի վրա ծովային անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո ցորենի համաշխարհային գները շա...
1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր...
Թեյի և սուրճի արտադրողները բարձրացնում են մանրածախ վաճառքի գներն աշխարհում
Աշխարհում թեյի և սուրճի խոշոր արտադրողները սեպտեմբերից 6-9%-ով բարձրացնում են մանրածախ վաճառքի գները՝ պատճառաբանելով «բա...
Ռուսաստանի ԿԲ-ն կտրուկ բարձրացրել է ռուբլու վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ BBC
Ռուսաստանի Կենտրոնական բանկը որոշեց բարձրացնել ռուբլու վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5%-ից հասցնելով 12%-ի։ Այս մասի...