ՀՀ տնտեսական աճն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն ունի. Քերոբյան
2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, որն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն է։ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած «Իննոպրոմ–2023» արդյունաբերական-նորարարական ցուցահանդես-ֆորումում այս հայտարարությունն արել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա` այս տարի ևս մեր երկիրը տնտեսականն ոչ պակաս արագ տեմպերով է առաջ գնում` առաջին հինգ ամսվա ընթացքում արդեն իսկ գրանցել է 12.5 տոկոս աճ։
«Այն բարեփոխումները, որոնք անցած հինգ տարվա ընթացքում իրականացրինք բիզնես միջավայրի բարելավման համար, տալիս են իրենց արդյունքները։ Մենք բավական շատ կառուցողական բարեփոխումներ ենք իրականացրել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության համակարգի բարելավման ուղղությամբ»,– ասել է Քերոբյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում հիմնադրված ՏՏ չորս ընկերություն արդեն դարձել են այսպես կոչված միաեղջյուր, այսինքն՝ դրանց կապիտալիզացիան գերազանցել է 1 մլրդ դոլարը: Անցած տարի Հայաստանում բացվել է 12 հազար ընկերություն, որոնց մի մասը օտարերկրյա կապիտալ է ունեցել։ Արդյունքում, ըստ նրա, անցած տարի օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 1 մլրդ դոլար։ Քերոբյանի վստահեցմամբ` սա ռեկորդային ցուցանիշ է. այն կազմում է ՀՆԱ–ի ավելի քան 5 տոկոսը։
«Ինչ վերաբերում է ներդրումների ծավալին, ապա այն կազմում է 4.5 մլրդ դոլար, որը ՀՆԱ–ի 22 տոկոսն է։ Նաև ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացման ճանապարհին են»,– ընդգծել է նախարարը։
ՀՀ–ում արդյունաբերական արդիականացման պետական սուբսիդիաներից 2022 թվականի սկզբից արդեն օգտվել է ավելի քան 2 հազար ընկերություն, որոնք ձեռք են բերել հաստոցներ և այլ սարքավորումներ՝ ավելի քան 300 մլն դոլարի չափով։
Նմանատիպ հոդվածներ
1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր...
Հայկական դրամի արժևորման ճնշումները շարունակվում են. ԿԲ նախագահի տեղակալ
ՀՀ դրամի արժևորման ճնշումները շարունակվում են։ Լրագրողների հետ հանդիպմանն այս հայտարարությունն արել է Հայաստանի կենտրոնա...
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերու...
Ցորենի համաշխարհային գները շարունակում են աճել
Սև ծովում ռուսական ռազմանավի և տանկերի վրա ծովային անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո ցորենի համաշխարհային գները շա...