ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եք կարծում` գերիները ձեզ կներեն, թե՞ ոչ. լրագրողը` Փաշինյանին
Վարչապետը շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին, որոնցից մեկը գերիների մասին էր։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց․
«Դու՛ք, դեռևս 2021 թվականին՝ քարոզարշավներից մեկի ընթացքում ասացիք, որ գերիները մեզ կներեն՝1-2 ամիս մնալով ադրբեջանական բանտերում։ Անցել է 2 տարուց ավելի, ի՞նչ եք կարծում, գերիները Ձեզ կներե՞ն, թե՞ ոչ»։
«Չեմ բնացառում, որ չներեն» ,- ասաց վարչապետը։
Նա նաև հավելեց, որ Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք:
Դիտարկմանը, որ Հայաստանն էլ ուներ այդպիսի գործիք՝ ականապատված դաշտերի քարտեզները, սակայն այդ գործիքից հրաժարվեց՝ Բաքվին փոխանցելով այդ քարտեզները, Փաշինյանն արձագանքեց.
«Ես դա սխալ որոշում չեմ համարում: Եթե մենք անկեղծ ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն, իսկ մենք դա ուզում ենք, դա այդ անկեղծության արտահայտությունն էր: Եթե ձեր կանխավարկածն այն է, որ եթե մենք այդ քարտեզները չտայինք, գերիներ չէին լինի, ես այդպես չեմ մտածում: Ի վերջո, պետք է տայինք այդ քարտեզները: Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ, եւ մենք այդ քայլն արել ենք որպես մարդասիրական քայլ, մեր անկեղծությունն ի ցույց դնելու խաղաղության ջանքերում»:
Մանրամասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ` ռուսաց թագավորին. մինչև երբ ենք այդպես ապրելու. Նիկոլ Փաշինյան
Մոսկվայի դիրքորոշման մեջ կան ազնիվ շեշտադրումներ և եթե դրանցից շատերը թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված խոսակցություն՝ վարչապետի և լրագրողի միջև
Լարված իրավիճակ ստեղծվեց վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ։ Լրագրողներից մեկը ձայնագրություն հրապարակեց՝ Արցախում հացի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներից ոմանք իրենց հարցի հնարավորությունը զիջե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավունքով եք դուք և ձեր թիմը որոշում հազարամյա Արցախի ճակատագիրը. լրագրողը` Փաշինյանին
Վարչապետը դեռևս շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարց հղեց․․ «Երբ...