Մեսսիի նորամուտի խաղը դիտել է ռեկորդային՝ 12.5 մլն մարդ
Լիոնել Մեսիի նորամուտի խաղը «Ինտեր Մայամիում» ռեկորդ է սահմանել ամերիկյան հեռուստատեսությամբ: Ինչպես պնդում է TyC Sports-ը, Ֆլորիդայի թիմի խաղը «Կրուս Ազուլի» դեմ (2:1) լիգայի գավաթի խաղարկությունում դիտել է 12,5 միլիոն մարդ: Հաղորդվում է, որ սա եղել է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաշատ դիտված հանդիպումը։
Այս խաղն ավելի պահանջված է եղել, քան NBA-ի եզրափակիչ շարքը 2022 թվականին։ «Բոստոնի» և «Գոլդեն Սթեյթի» խաղերը միջինը դիտել է 12,4 միլիոն մարդ։
Ընդհանուր առմամբ, ամերիկյան հեռուստատեսության ամենադիտված իրադարձությունը 2023 թվականի Սուպերբոուլն է։ «Կանզաս Սիթիի» և «Ֆիլադելֆիայի» մասնակցությամբ խաղի լսարանը 115 միլիոն է կազմել։
Նմանատիպ հոդվածներ
Բերեզովսկու խորհուրդները՝ Սպերցյանին․ ինչ անել «Այաքս» տեղափոխվելու դեպքում
Հայաստանի ազգային հավաքականի, «Զենիթի», «Դինամոյի» և «Խիմկիի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այժմ աշխատում է Հ...
Հայ մարզիկները գրանցվել են Բաքվում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը
Հայ մարզիկները գրանցվել են Բաքվում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվա...
Ծեծի են ենթարկել ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահին ու կնոջը, այնուհետև կողոպտել առանձնատունը
Փարիզում կողոպտել են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի առանձնատունը։ Հուլիս...
Հայկական 4 ֆուտբոլային թիմերի առաջիկա հանդիպումների ժամանակացույցը
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին։ ՀՖՖ մամուլի ծառայությունը ներ...