Ծեծի են ենթարկել ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահին ու կնոջը, այնուհետև կողոպտել առանձնատունը
Փարիզում կողոպտել են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի առանձնատունը։
Հուլիսի 21-ի գիշերը հանցագործները ներխուժել են տուն, կապել են Դոնարումային, նրա կնոջը, տան պահակին ու փախել՝ տնից տանելով ընդհանուր կես միլիոն եվրոյի թանկարժեք իրեր։ Հանցագործները ծեծի են ենթարկել նրանց․ ֆուտբոլիստը մի քանի հարված է ստացել գլխին։
Կողոպտիչներին հաջողվել է հեռանալ անհայտ ուղղությամբ։
Որոշ ժամանակ անց զույգին հաջողվել է ազատվել և հասնել մոտակա հյուրանոցներից մեկը, որի աշխատակիցները ոստիկանություն և շտապօգնություն են կանչել։ Ֆուտբոլիստն ու նրա կինը գիշերն անցկացրել են հարևանությամբ գտնվող հյուրանոցներից մեկում։ Նրանք շոկային վիճակում դիմել են բուժօգնության։
Հանցագործությունը հետաքննում է Փարիզի ոստիկանության բանդիտիզմի դեմ քննչական խումբը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական 4 ֆուտբոլային թիմերի առաջիկա հանդիպումների ժամանակացույցը
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին։ ՀՖՖ մամուլի ծառայությունը ներ...
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևային դատի են տվել․ հայտնի է պատճառը
Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի կառավարությունը դատի է տվել ձողացատկ մարզաձևում օլիմպիական կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևայի...
Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհ...
Բերեզովսկու խորհուրդները՝ Սպերցյանին․ ինչ անել «Այաքս» տեղափոխվելու դեպքում
Հայաստանի ազգային հավաքականի, «Զենիթի», «Դինամոյի» և «Խիմկիի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այժմ աշխատում է Հ...