Քաղաքականություն

Ստրելկովը դժգոհություն է հայտնել Պուտինի՝ իշխանության ղեկին լինելու փաստի կապակցությամբ

Ստրելկովը դժգոհություն է հայտնել Պուտինի՝ իշխանության ղեկին լինելու փաստի կապակցությամբ
Ռուսական հետախուզության նախկին աշխատակից, Դոնեցկում ռուսական զորքերի նախկին հրամանատար Իգոր Ստրելկովի (Գիրկին) կալանավորումը, ամենայն հավանականությամբ, կզայրացնի ռուսական հասարակության ռազմականամետ…

Ռուսական հետախուզության նախկին աշխատակից, Դոնեցկում ռուսական զորքերի նախկին հրամանատար Իգոր Ստրելկովի (Գիրկին) կալանավորումը, ամենայն հավանականությամբ, կզայրացնի ռուսական հասարակության ռազմականամետ հատվածին: Այս մասին հաղորդվում է բրիտանական հետախուզության զեկույցում։

 

Բրիտանացիները նշում են, որ Ստրելկովը վաղուց է քննադատում Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար։ 
 

Սակայն վերջին օրերին նա ուղիղ քննադատության է ենթարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, այդ թվում՝ դժգոհություն հայտնելով նրա՝ իշխանության ղեկին լինելու փաստի կապակցությամբ։
 

Բրիտանական հետախուզության տվյալներով․ նախկին հրամանատարի համար պուտինյան ռեժիմի բացահայտ քննադատությունը պայմանավորված է Պրիգոժոնի նախաձեռնությամբ վագներցիների ապստամբության ձախողմամբ։

 

Գերատեսչությունը նշել է, որ Ստրելկովը հեղինակություն է վայելում ռուսական ռազմականամետ համայնքի շրջանում, որը նրան հարգում է 2014 թվականին Դոնբասում ունեցած «արժանիքների» համար։

 

«Այս քայլը (Գիրկինի կալանավորումը-խմբ․) հավանաբար վրդովմունք կառաջացնի ռազմական բլոգերների համայնքի և ռուսական բանակի ներկայացուցիչների մոտ, որոնք հիմնականում Ստրելկովին համարում են լայնախոհ ռազմական վերլուծաբան և հայրենասեր», - ասվում է բրիտանական հետախուզության մեջ:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի դատարանը «ծայրահեղականության» կասկածանքով երկու ամսով նախնական կալանքի տակ էր ուղարկել Իգոր Ստրելյով-Գիրկինին։ 

 

Միաժամանակ, պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները կարծում են, որ ՌԴ հետախուզության նախկին սպայի կալանավորումն այս պահին վկայում է Կրեմլի վերնախավի ներսում ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխության մասին: 
 

Ըստ աղբյուրի, Ստրելկովը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է ռեպրեսիաների լայնածավալ ալիքի տակ, որի նպատակն է վերջնականապես ճնշել Ռուսաստանի իշխանությունների հասցեին ուղղված ցանկացած քննադատություն:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250