ՔՊ-ի պատասխանի էպիկությունը ու «հանրապետականությունը». Դանիել Իոաննիսյան
ՔՊ-ի պատասխանի էպիկությունը ու «հանրապետականությունը»: Մի պահ մի կողմ դնենք, որ ձայնագրությունների համաձայն Սպիտակի քաղաքապետը ենթականերին հրահանգել է ձայներ հավաքել Երևանի ընտրությունների համար, այլ զուտ քննարկենք ՔՊ-ի արձագանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Այսպիսով, քանի դեռ Երևանի ՔՊ-ականները ասում են, որ Սպիտակ համայնքի ու դրա գյուղերի ղեկավարների կողմից ՔՊ-ի օգտին ընտրողներ ցուցակագրելը նորմալ բան է (անտեսելով, որ դա արվում է վերադասի հրահանգով), իրենք` Սպիտակի համայնքային ծառայողները, ընդհանրապես են հերքում, որ նման բան են անում։ Պատկերացնո՞ւմ եք։ Այն աստիճանի են «լոկալ քաղաքական գործիչները» ցինիկացել, որ հերքում են ցուցակագրման փաստը, թեև մենք հրապարակել ենք դա աներկբա ապացուցող ձայնագրություններն ու ցուցակների նկարները։
Այս հերքումը զարմանալի չէ։ Դեռ երեկ մենք իմացանք, որ ՔՊ վարչության փոխնախագահ (իր կենսագրական անցյալը ջնջած նախկին ՀՀԿ-ական) Գևորգ Պապոյանը հրահանգ է իջեցրել, որ հերքեն… իրենք էլ չորով հերքում են։ Պարզապես ՔՊ վարչության մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ, երևի անտեղյակ, որ չոր հերքում է գնալու, այդ սպիտակցիներին անվանում է «քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներ»։ Դե ինչ, պարոն Ալեքսանյանի ասածից ստացվում է, որ քաղաքականությամբ զբաղվելը պինդ ճակատով սուտ խոսելն է (ակնհայտ ճիշտը չորով հերքելը)։
Հ.Գ. Ի տարբերություն որոշ «քաղաքական գործիչների», մենք բավական պարկեշտ կերպով ամեն տեղ նշում ենք, որ հետաքննությունը բացահայտել է ոչ թե ընտրողների վրա ապօրինի ճնշումներ, այլ, ընդամենը, քարոզչության համար վարչական լծակների չարաշահումներ (ի տարբերություն 2017-ի «114 տնօրենների» հետաքննության)։
Հ.Հ.Գ. Ու թեև բացահայտումների բնույթը տարբեր էր, հետաքրքրասերներին առաջարկում եմ ՔՊ փոխնախագահների այսօրվա արձագանքները համեմատել 2017-ին ՀՀԿ փոխնախագահի` «114 տնօրենների» հետաքննության արձագանքի հետ։
Հ.Հ.Հ.Գ. Մեկդ Գևորգ Պապոյանին ասեք, որ իր նախկին կուսակցությունն (ՀՀԿ-ն) էլ էր մեզ դատի տվել ձայնագրությամբ հետաքննության համար։ Թող Աշոտյանից հետաքրքրվի, թե այդ դատական գործը ոնց պրծավ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Ար...
Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսի...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...