G20 ներկայացուցիչները չեն կարողացել կոնսենսուսի գալ վերջնական փաստաթղթի շուրջ․ ET
Մեծ քսանյակի (G20 - Մեծ 20) ներկայացուցիչներն էներգետիկ անցման աշխատանքային խմբի նիստում չեն կարողացել կոնսենսուսի գալ վերջնական փաստաթղթի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին գրել է Economic Times-ը։
Վկայակոչելով սեփական աղբյուրները՝ թերթը հաղորդել է, որ նախարարների հանդիպման նախօրեին համաձայնեցվել է կոմյունիկեի տեքստի շուրջ 60%-ը։ Մասնավորապես, հակասությունները շարունակվում են Ուկրաինային վերաբերող պարբերության շուրջ, որը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները։
Դեմ են արտահայտվել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի ներկայացուցիչները։ Չկա նաև կոնսենսուս ջրածնային վառելիքի դասակարգման վերաբերյալ:
Հրատարակությունը նշել է, որ ՉԺՀ-ի պատվիրակները բարձրացրել են «կարևոր հանքային հումքի» որոշման չափանիշները, որոնք, մասնավորապես, ներառում են հազվագյուտ հողային մետաղներ, որոնց արտադրության առաջատարը Չինաստանն է։
Աշխատանքային խմբի բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 19-20-ը։ Շաբաթ օրը Գոայում այս բանակցությունների արդյունքները կամփոփեն G20 երկրների համապատասխան նախարարները։
Նմանատիպ հոդվածներ
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Ար...
Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսի...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...