Օլիմպիական կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևային դատի են տվել․ հայտնի է պատճառը
Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի կառավարությունը դատի է տվել ձողացատկ մարզաձևում օլիմպիական կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևային՝ ավտոկայանատեղիների պարտքերի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Baza թելեգրամյան ալիքից։ Սա զարմանալիորեն համընկել է այն սկանդալի հետ, որի մեջ օրերս հայտնվել է օլիմպիական չեմպիոնը։
Իսինբաևային հայց է ներկայացվել 40 քմ տարածքով երկու կայանատեղի պատճառով։ Դրանք պատկանում են մարզուհուն, բայց հողատարածքը, որի վրա գտնվում է կայանատեղին, պատկանում է Վոլգոգրադի քաղաքապետարանին, և վայրերի սեփականատերերը պարտավոր են նրա հետ պայմանագիր կնքել և վարձավճար վճարել: Սակայն Իսինբաևան չի ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը և ոչինչ չի փոխանցել իշխանություններին 2019 թվականից։ Արդյունքում նա ունի 27400 ռուբլի պարտք։
Հիշեցնենք, որ El Digital Sur-ի իսպանական հրատարակության լրագրողները հայտնել էին, որ մարզուհին ապրում է Կանարյան կղզիներում և այնտեղ մոտ 200 քմ մակերեսով տուն ունի։ Միևնույն ժամանակ, հրատարակությունը զարմանում էր, թե ինչու է Ռուսաստանի Դաշնության ներկայիս իշխանությունների՝ մայորի կոչումով համակիրը ապրում ՆԱՏՕ-ի երկրում։
Մարզուհի Իսինբաևան պատասխանել էր նյութին, իրեն անվանելով «աշխարհի մարդ» և նշել, որ իր զինվորական կոչումը «անվանական» է և շնորհվել է ԲԿՄԱ-ում (ЦСКА)-ում իր ելույթի համար:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծի են ենթարկել ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահին ու կնոջը, այնուհետև կողոպտել առանձնատունը
Փարիզում կողոպտել են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի առանձնատունը։ Հուլիս...
Հայկական 4 ֆուտբոլային թիմերի առաջիկա հանդիպումների ժամանակացույցը
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին։ ՀՖՖ մամուլի ծառայությունը ներ...
Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհ...
Բերեզովսկու խորհուրդները՝ Սպերցյանին․ ինչ անել «Այաքս» տեղափոխվելու դեպքում
Հայաստանի ազգային հավաքականի, «Զենիթի», «Դինամոյի» և «Խիմկիի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այժմ աշխատում է Հ...