ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը փակուղում է. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը վերջին տարիներին ոչ միայն կանգ է առել, այլեւ փակուղի է մտել։
«Մենք ունենք անդամակցության գործընթացների հետ կապված շատ հստակ կանոններ, եւ այն, որ Թուրքիայի հետ կապված գործընթացները վերջին տարիներին ոչ միայն կանգ են առել, այլ, ես կասեի, խորապես սառել են, բացատրվում է նրանով, որ հիմնական պայմանները, որոնք անհրաժեշտ են այդ բանակցությունների համար՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ոչ միայն չեն իրականացվում, այլեւ հեռու են իրականացումից»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Բերբոքի այս խոսքերը։
Միեւնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել կապերը Թուրքիայի հետ, քանի որ «Թուրքիայի հետ հարեւանությունը չափազանց կարեւոր է»։
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետ կապված բանակցային գործընթացն արագացնելու մտադրության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Ար...