Պենտագոնը հերքել է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշարների սպառման մասին տեղեկությունները
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կեղծ է անվանել CNN-ի հրապարակումը, ըստ որի՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում ամերիկյան բանակը սպառել է իր հակահրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռ-որսիչների պաշարների զգալի մասը։
«Սա սուտ է, CNN։ Ամոթ ձեզ։ Մենք դեռ բավարար չափով չենք ատում կեղծ լրատվամիջոցներին», — գրել է Հեգսեթը X սոցիալական ցանցում՝ հրապարակմանը կցելով CNN-ի համապատասխան վերնագրի լուսանկարը։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ հակամարտության սկզբից օգտագործել են THAAD հակահրթիռային համակարգերի հրթիռ-որսիչների մոտ 80%-ը և Patriot համակարգերի հրթիռների շուրջ կեսը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ մասին նշվել է ամերիկյան ռազմական գերատեսչության վերջին զեկույցում։
Պենտագոնը, սակայն, պաշտոնապես հերքել է այս տեղեկությունները՝ պնդելով, որ CNN-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...