Իսրայելը չի լքի Գազայի հատվածը մինչև ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափումը. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում զբաղեցրած դիրքերից, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։
Նրա խոսքով՝ երկրի անվտանգության շահերը մնում են առաջնահերթ, և իսրայելական բանակը կշարունակի վերահսկողությունը Գազայում մինչև պաղեստինյան շարժման ամբողջական զինաթափումն ու հատվածի ապառազմականացումը։
Նեթանյահուն նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը կարծում են, թե հնարավոր է հասնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման և Գազայի ապառազմականացման։ Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին ներկայացրել է համապատասխան առաջարկի նախագիծ, սակայն Թել Ավիվը համաձայն չէ դրա որոշ դրույթների հետ և արդեն փոխանցել է իր դիտողությունները։
Վարչապետը հավելել է, որ Գազայի հատվածում գտնվող իսրայելցի զինծառայողներին հրահանգվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական անվտանգությունը, Իսրայելի տարածքն ու երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել էր, որ Իսրայելի հիմնական պահանջը ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումն է, ներառյալ զենքի դուրսբերումը Գազայից և հատվածի ամբողջական ապառազմականացումը։ Նրա խոսքով՝ ներկայում քննարկվող 15 կետից բաղկացած փաստաթուղթը բավարար չափով չի արտացոլում այդ պահանջները, և Իսրայելն իր առարկությունները փոխանցել է հատուկ բանագնաց Թոնի Բլերին։
Միաժամանակ Գազայի խաղաղության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը հայտարարել է, որ միջնորդ երկրները վերջին ռազմական բախումներից հետո փորձում են հասնել իրավիճակի լիցքաթափման։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ համաձայնության էին եկել հրադադարի շուրջ։ Հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ձեռք է բերվել համաձայնություն այդ գործընթացի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ, որը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինված կազմավորումների ամբողջական զինաթափում։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...