ԱՄՆ-ն այսօր կարող է հայտարարել Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մասին. Axios
ԱՄՆ-ը մոտ է Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության ձեռքբերմանը և ակնկալում է դրա մասին հայտարարել այսօր։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով երկու տարածաշրջանային աղբյուրների և ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը որոշել է առայժմ հրաժարվել լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մտադրությունից՝ դիվանագիտական ջանքերին լրացուցիչ ժամանակ տրամադրելու նպատակով։
Սակայն, եթե մոտ օրերին համաձայնություն չկայանա, Վաշինգտոնը չի բացառում Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների հնարավորությունը։
Քննարկվող համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցում Օմանի և Իրանի միջև 60-օրյա ժամանակավոր ռեժիմի հաստատում։ Այդ ընթացքում Պարսից ծոց մտնող նավերը կշարժվեն Իրանի տարածքային ջրերով անցնող հյուսիսային երթուղով, իսկ դուրս եկողները՝ Օմանի տարածքային ջրերով անցնող հարավային երթուղով։ Այս ժամանակահատվածում նավերից անցման վճարներ չեն գանձվի, իսկ կողմերը կսկսեն նեղուցի կենտրոնական հատվածի ականազերծումը, որպեսզի այն հետագայում հնարավոր լինի օգտագործել երկկողմանի նավարկության համար՝ արդեն մշտական համաձայնագրի շրջանակում։
Axios-ը նշում է, որ երեք շաբաթ առաջ կողմերն արդեն մոտ էին նման համաձայնության, սակայն Իրանը վերսկսել էր նավերի վրա հարձակումները, ինչի հետևանքով իրավիճակը կրկին սրվել էր և գրեթե վերածվել լայնածավալ պատերազմի։
Բանակցություններին, բացի Օմանից և Իրանից, միջնորդական դեր են ունեցել նաև Կատարը, Պակիստանը և Սաուդյան Արաբիան։ Սպիտակ տունը ևս ակտիվ մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացին։ Վերջին օրերին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի միջև։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին սկզբունքորեն համաձայնել էր առաջարկին դեռ շաբաթավերջին, սակայն անհրաժեշտ էր Իրանի բարձրագույն ղեկավարության վերջնական հավանությունը։ Axios-ի տեղեկություններով՝ այդ գործընթացն ավարտվել է երեքշաբթի, և այժմ կողմերը պատրաստվում են պաշտոնապես հայտարարել համաձայնության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...