Պուտինը չի մասնակցի ԲՐԻԿՍԻ-ի գագաթնաժողովին. հայտնի է՝ ով նրան կփոխարինի
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գրասենյակից հայտնել են, որ երկրում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ն կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը կարող է ձերբակալվել Հարավային Աֆրիկայում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշմամբ, չի մասնակցի գագաթնաժողովին, գրում է kommersant.ru-ն:
Ռամաֆոսայի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ գագաթնաժողովին անձամբ կմասնակցեն Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի ղեկավարները։
«Փոխադարձ համաձայնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի գագաթնաժողովին, սակայն Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,- հայտնել են ՀԱՀ նախագահի գրասենյակից։
Մարտին ՄՔԴ-ն Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել: Ըստ դատարանի՝ նրանք «ենթադրաբար պատասխանատու են Ուկրաինայից բնակչության (երեխաների) անօրինական արտաքսման հետ կապված ռազմական հանցագործությունների համար»։ Հարավային Աֆրիկան ենթակա է ՄՔԴ-ի իրավասությանը, սակայն Ռամաֆոսան ասել էր, որ Ռուսաստանի նախագահի ձերբակալությունը ՄՔԴ-ի հրամանով հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելու:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Ար...