Քաղաքականություն

«Աշխարհը սկսում է հոգնել». Բրազիլիայի նախագահ

«Աշխարհը սկսում է հոգնել». Բրազիլիայի նախագահ
Տարբեր պետություններ սկսել են հոգնել ուկրաինական հակամարտությունից, բայց ժամանակի ընթացքում խաղաղություն կգա, որին հնարավոր կլինի հասնել միջնորդների ջանքերի շնորհիվ։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում…

Տարբեր պետություններ սկսել են հոգնել ուկրաինական հակամարտությունից, բայց ժամանակի ընթացքում խաղաղություն կգա, որին հնարավոր կլինի հասնել միջնորդների ջանքերի շնորհիվ։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։

 

«Աշխարհը սկսում է հոգնել: Երկրները սկսում են հոգնել: Կգա պահը, երբ խաղաղություն կլինի: Եվ այդ ժամանակ կհայտնվեն մի խումբ երկրներ, որոնք կկարողանան խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»,-ասել է նա։

 

Լուլա դա Սիլվան Բելգիայի մայրաքաղաքում մասնակցել է ԵՄ-ի և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների համայնքի (CELAC) գագաթնաժողովին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250