ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմի կամուրջը վնասվել է Ուկրաինայի ԶՈւ-ի ահաբեկչության արդյունքում. ՌԴ ՔԿ-ն մանրամասնում է
Կիևն այսօր ահաբեկչական հարձակում է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, վնասվել է կամրջի ավտոճանապարհային մասը, զոհվել է երկու մեծահասակ, տուժել է մեկ երեխա։ Այս մասին հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է ժամը 3.05-ին ուկրաինական երկու անօդաչու սարքերով։
Ռուս քննիչները պարզում են Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված ուկրաինական հատուկ ծառայությունների և զինված խմբավորումների մասնակիցներին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Իրավապահ մարմինների կողմից իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողություններ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հարձակման մասին որոշումը կայացվել է ուկրաինացի պաշտոնյաների և զինվորականների կողմից՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մասնակցությամբ: Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան «իրականացնում են ահաբեկչական պետականացված կառույցի ղեկավարումը»:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փաստացի ընդունել է իր մասնակցությունը հարձակման կազմակերպմանը՝ հրապարակելով ուկրաինական երգի վերափոխված հատվածը. «Սոխակ, եղբայր, նորից կամուրջը գնաց «քնելու»»։
Հետո ավելացրել են` «երաժշտությունը ժողովրդական է։ Փառք Ուկրաինայի ԶՈւ-ին»։ Ուկրաինական զորքերի օդուժի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը Ուկրաինայի համար «լավ լուր» է անվանել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցի զինվորականները սովորում ոչնչացնել իրանական «շահեդները»
Ադրբեջանցի զինվորականներին սովորեցնում են` ինչպես ոչնչացնել իրանական «շահեդները»։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական...
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է թշնամին նախապատրաստում ականանետը՝ մերոնց ուղղությամբ կրակելու նպատակով․ Թորոսյան
Տեսանյութում թշնամին նախապատրաստում է ականանետը՝ մերոնց ուղղությամբ կրակելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հա...
ՏԵՍՆԱՅՈՒԹ․ Կերչի շրջանում հրթիռ է խոցվել․ ինչ իրավիճակ է Ղրիմի կամրջի վրա
ՌԴ Կերչի շրջանում հրթիռ է խոցվել։ Ղրիմի մոտ հակաօդային պաշտպանության համակարգ է գործել: Ղրիմի ղեկավար Սե...