Քաղաքում հստակ աղբահանության ճգնաժամա, 4-5 օրով աղբամանները չեն դատարկվում. օգտատեր
«Ուրեմն քաղաքում հստակ աղբահանության ճգնաժամա, 4-5 օրով աղբամանները չեն դատարկվում, աղբամանների մի մասը ջարդված-փշրված վիճակում, 50-ից ավել աղբատար մեքենաներ անսարք վիճակում կանգնած են։ Երեկ աղբատարի վարորդն ասումա «զապչաստ չկա, սաղ ավտոները փչացել են»»։ Այս մասին գրում է օգտատեր Էդուարդ Հայրումյանը:
«Բնականաբար պարզա, որ քաղաքային իշխանությունների սրտով չի էս ամեն ինչը ու բոլորն էլ ուզում են օր առաջ հետ գնալ նախկին նորմալ աղբահանությանը։ Բայց էս ամեն ինչը տեղիա ունենում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ մեկ միլիոն բնակչության աչքի առաջ ու դա նորմալ չի, ոչ մի պաշտոնական էջ «դուխ» չի անում բնակիչներին բացատրի խնդրի իրական պատճառը, ներողություն խնդրի և բացատրի, երբ կհանգուցալուծվի այն։
Միակ պաշտոնական խնդրին անդրադարձողը Նոր Նորք վարչական շրջանն էր, ինչի համար ես իրենց շնորհակալություն եմ ասում։
Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանին և «Երևանի աղբահնություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին տալ պաշտոնական տեղեկություն վիճակի մասին և հստակ նշել թե ինչ գործողություններ են իրականացվում դա շտկելու ուղղությամբ ու երբ կլուծվի խնդիրը։
Հ.Գ. 16.07.2023թ. ժամը 13:20, նաև ֆիքսենք, որ մինչև 2023թ. հունիսի 30-ը ներառյալ Երևանի աղբահանությունն իրականացվում էր պատշաճ ձևով ու քաղաքում հազվադեպ կարելի էր լիքը աղբամանների հանդիպել։ Սա նրա համար, որ մի ամիս հետո ոչ մի «պետ» չասի էլի Երևանում միշտ էլ աղբահանությունը սենցա եղել»,- գրել է Հայրումյանը։
Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ բազմակի ահազանգ և նամակներ են ստանում աղբահանության խնդրի հետ կապված։
«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները կապ են հաստատել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ, տեղեկացել ենք, որ առաջացել են տեխնիկական խնդիրներ, մի քանի օրվա ընթացքում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համանքային հիմնարկը կհամալրվի նոր շարժակազմով և աղբահանությունը կընթանա բնականոն հունով»,- գրված է հաղորդագրության մեջ։
[8378c35968fd90e7d2fa6a07d89c7893.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Վարդավառ է. ՆԳՆ-ն հորդորում է
Հայ Աառաքելական եկեղեցին այսօր նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Հիսուս Քրիստոսի Պայծառ...
Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Հետք»
Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ըն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բարբարոսություն` Ծաղկաձորում. օգտատերն ահազանգում է
«Ես հիմա Ծաղկաձորում եմ։ Այն բարբարոսությունը, որը տեղի է ունենում հենց հիմա այստեղ, բառերով ու նկարներով փոխանցել հնարա...
Մյասնիկյանի պողոտայում խցանումներ են․ լրացուցիչ գոտի կավելացվի
Երևանի քաղաքապետարանը հայտնում է․ «Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսուսումնասիրություն...